|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Ցանկացած նոր քաղաքական ընդդիմադիր ձեւաչափ,որի նպատակը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է,Արցախի Ադրբեջանի կազմում չլինելն է ու Հայաստանում ազգային պետականության վերականգնումն է՝ ընդունելի ու ողջունելի է,եթե այդ շարժումը մերժում է 2018-ի իշխանազավթումը։
Սա պետք է լինի հստակ ջրբաժանը։
Չի կարող որեւէ շարժում ազգային ու պետականամետ լինել,եթե չի դատապարտում 2018-ի հակաղարաբաղյան ու հակապետական կործանարար շարժումը։
Մի բան հստակ է.Նիկոլը՝ ճիշտ չէր ու չէ։
Արցախ ազատագրողներին ու Ապրիլյան հաղթանակներ կերտողներին «մերժելը» սխալ էր ու դատապարտելի։
Սա պետք է գիտակցենք ու լայն ազգային համախմբումով հասնենք Նիկոլի ռեժիմի հեռացմանն ,Արցախի պաշտպանությանն ու ազգային պետականության վերականգնմանն։