|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներն ավարտել են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի ընդունման համար: Համաձայնագիրը պետք է ընդունվի հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին։
«Ներքին պետական ընթացակարգերը տեղի են ունեցել: Հուսով ենք, որ (համաձայնագիրը) կստորագրվի (խմբ.՝ Սոչիի նիստում)», - ասել է Լեբեդևը։
Նա նշել է, որ համաձայնագրի ստորագրումն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպման «օրակարգի ամենագլխավոր կետն է»։
Համագործակցության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Սոչիում կհաստատվեն նաև ԱՊՀ-ում Արդյունաբերական համագործակցության հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների համալիրը: