|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասեյակից։
Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է սույն թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ զինված ընդհարման արդյունքում խախտվել են համայնքի բնակիչների այնպիսի հիմնարար և անքակտելի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքները: