Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև տեղի ունեցած բախման մասին հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատարստում: Այս մասին հայտարարվել էր օրեր առաջ:
Yerkir.am-ին ՀՔԾ մամուլի պատասխանտու Միքայել Ահարոնյանը հայտնեց, որ այս գործով դեռևս նորություններ չկան, քրեական գործ չի հարուցվել, նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Նա հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել նաև այն մասին, թե արդյո՞ք կողմերից որևէ մեկը կանչվել է ՀՔԾ, հարցաքննվել: Այնինչ` երեկ «Գալա» ՀԸ-ին ոստիկնապետ Վ. Նադարյանը հայտնել է, որ բացատրություն է տվել ՀՔԾ-ում, և սպասվում է, որ կրկին պետք է կանչեն:
Մ. Ահարոնյանը կտրականապես մերժեց որևէ ինֆորմացիա տալ` բացատրելով, որ կա «անձի անմեղության կանխավարկած»: