կարևոր
3988 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-21 12:59
Հասարակություն

Պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքները և տուժած քաղաքացիական անձինք կշարունակեն աջակցություն ստանալ

Պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքները և տուժած քաղաքացիական անձինք կշարունակեն աջակցություն ստանալ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշոման մեջ. 5.4 մլն դրամ կհատկացվի 2020 թ.  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով: Կառավարության որոշումներով սահմանված միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝  ամսական 300 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. մարտի 10-ը: Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ,  ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Որոշումն ընդունվել է Կառավարության նիստի ընթացքում։ 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար  կպահանջվի լրացուցիչ 34,200.0 հազար դրամ: