կարևոր
2473 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 10:12
Քաղաքական

Կարեն Անդրեասյանի միջամտությունն ու Նախշքարյանի դեմ որոշումը․ «Ժողովուրդ»

Կարեն Անդրեասյանի միջամտությունն ու Նախշքարյանի դեմ որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ի սկզբանե ներքին որոշում է ունեցել՝ ե՛ւ դատավոր Զարուհի Նախշքարյանի, ե՛ւ դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր նեղ թիմի մոտ անկեղծացել է, թե նպատակ չունի Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն, իհարկե, ուղիղ խոսք չի տվել որեւէ բան Ստեփանյանի կողմնակիցներին, սակայն ինչպես նկատում ենք, նրա զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել:

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւան քաղաքի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, իսկ Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. սա Ստեփանյանի երկրորդ նկատողությունն էր:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում