|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ, կոնգրեսական Քեթրին Քլարկը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, որն արդեն վերցերորդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը։
Քլարկը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի, մասնավորապես տարեցների ու երեխաների կյանքը սպառնալիքի տակ է, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջեռուցման հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք՝ ապահովելու խաղաղությունն ու Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության»։