կարևոր
3793 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 13:08
Քաղաքական

Փաստորեն սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր՝ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի մասին, որ լուծում ստանար․ Քրիստինե Վարդանյան

Փաստորեն սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր՝ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի մասին, որ լուծում ստանար․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Այս ընտանիքի խնդիրը, որի մասին երեկ խոսում էր Աղվան Վարդանյանը, այսօր լուծվել է:

Քիչ առաջ զրուցեցի նաև Վահան Հակոբյանի մոր` տիկին Վարսենիկի հետ, ով հաստատեց, որ հարցը լուծվել է:

Հիշեցնեմ, որ խոսքը 4 անչափահաս զավակ ունեցող, սեպտեմբերին զոհված Վահան Հակոբյանի ընտանիքի մասին էր, որին չէր տրամադրվում հասանելիք փոխհատուցումը, որովհետև Վահան և Նաիրա Հակոբյանների ամուսնության փաստը գրանցված չէր:

Փաստորեն, սեփական պարտականությունները կատարելու համար պարտադիր էր, որ ընդդիմադիրները բարձրաձայնեին այդ խնդրի վերաբերյալ, այն հանրային հնչեղություն ստանար, որ հրատապ կարգով խնդիրը լուծվեր` ոչ թե ընտանիքի նկատմամբ ունեցած հարգանքի ու ամոթի պատճառով, այլ որ հանկարծ «ավելորդ» աղմուկ չբարձրանա:

Իսկ ընտանիքի հոր զոհվելուց անցել է արդեն 3 ամիս»: