01 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ենթադրվում է, որ հայ-քրդական հարաբերություններն ապականելու մասին մեղադրանք ներկայացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։
«Առնվազն գոնե գիտեմ, որ դրանից ավելի անհեթեթ մեղադրանք իմ նկատմամբ չի կարող լինել։ Կարող էր օրինակ՝ հայ-թուրքական հարաբերություններում թշնամանք սերմանելու մեղադրանքը ներկայացվել, բայց հայ-քրդական հարաբերություններն ապականելու մասով մեղադրանքն անհիմն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ որպես վկա մոտ երկու ամիս առաջ հարցաքննվել է ազգությամբ քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով։
Հիշեցնենք, որ երկու քրդերը 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ հայտնվել Թուրքիայի տարածքում։ Այդ դեպքի մասին բարձրաձայնել էր նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։