կարևոր
3175 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-05 09:06
Քաղաքական

Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից․ «Հրապարակ»

Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաև Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․

«Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված՝ ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են ՀՀ ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»:

Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են և պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է տարանջատել 2 երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից: Նաև՝ Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում