|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից քայլերթ են իրականացրեցին՝ դեպի ՀՀ ոստիկանության շենք՝ ներկայացնելու իրենց պահանջները։ Իշխան Սաղաթելյանը, դիմելով ՀՀ ոստիկանապետին, հայտարարեց, որ պետք է անհապաղ կասեցնել բոլոր այն ոստիկանների լիազորությունները, որոնք ապօրինություն են իրականացրել, պետք է անուն առ անուն պատասխանատվության ենթարկվեն։ Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է սկսվի իրավական գործընթաց՝ հանցագործություններ կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները պարզելու համար։
«Պահանջում ենք, որ ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ» ,- հայտարարեց Սաղաթելյանը։