|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանցի զինվորականները զգալի ջանքեր են գործադրում Իզյումի և Սևերոդոնեցկի տարածքում՝ փորձելով ճեղքում ապահովել դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։ Այս ոլորտում հիմնական խնդիրն է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերը միացյալ ուժերի գործողության գոտում՝ մեկուսացնելով նրանց երկրի արևմուտքում գտնվող ստորաբաժանումների աջակցությունից կամ ուժեղացումից. հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում։
Գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինական ուժերը հաջողությամբ կանխել են Դոնբասում ռուսական զորքերի կողմից գետն անցնելու փորձը։
«Կադրերը ցույց են տալիս, որ Սևերսկի Դոնեց գետը Սևերոդոնեցկից դեպի արևմուտք անցնելիս Ռուսաստանը կորցրել է առնվազն մեկ գումարտակի մարտավարական խմբի զրահատեխնիկայի զգալի տարրեր, ինչպես նաև տեղակայել է կամուրջների կառուցման օբյեկտներ», - ասվում է զեկույցում:
Ըստ ՊՆ-ի՝ առճակատման պայմաններում գետերը հատելը չափազանց ռիսկային մանևր է և խոսում է այն ճնշման մասին, որ ռուսական հրամանատարությունը զգում է Ուկրաինայի արևելքում գործողություններում առաջընթաց գրանցելու անհրաժեշտության հետ կապված։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը չեն կարողացել զգալի առաջընթաց գրանցել՝ չնայած Կիևի և Չեռնիգովի շրջաններից ստորաբաժանումների դուրսբերումից և վերատեղակայումից հետո իրենց ուժերի կենտրոնացմանը։