|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինական բանակի զորամիավորումները մտել են Կրամատորսկ: Lenta.ru-ի տեղեկացմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաիայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Կրամատորսկում հետախույզներն ու սակրավորները ստուգում են հիմնական վարչական և կոմունալ շենքերը` պարզելու համար, թե արդյոք պե՞տք է կատարել ականազերծման աշխատանքներ»,- ասել է Լիսենկոն:
Տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք աշխարհազորայինները դիմադրո՞ւմ են բանակայիններին: Այսօր Կրամատորսկ է եկել ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կողմնակիցների մի մեծ խումբ, որին հաջողվել է դուրս գալ Սլավյանսկից: Հենց Կրամատորսկում է այժմ տեղեկայված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» շտաբը: