|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ինքնապաշտպանության քրդական ջոկատները կոչ են արել Դամասկոսին վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից դրանք պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: