|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր սիրիական բանակը, զրահատեխնիկայի աջակցությամբ, մտել է երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքը:
Ինչպես տեղեկացնում է «Ալ Ջազիրան», տեղի բնակիչները փորձել են դիմադրություն ցույց տալ զինվորականներին, փոխհրաձգություն է սկսվել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ:
Իրավապաշտպանները հայտարարում են, որ 5 շաբաթ տեւած դիմակայության հետեւանով սիրիական քաղաքներում զոհվել է մոտ 350 մարդ, ընդ որում` մեկ երրորդը` վերջին 3 օրվա ընթացքում: Այս տվյալները հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից, քանի որ օտարերկրյա լրագրողների մեծ մասը արտաքսվել է Սիրիայից: