Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Քրդական «Աֆրինի ազատագրման ուժերը» երեկ երեկոյան հաստատել են, որ երկրաշարժից տուժած Թալ Ռըֆաաթ շրջանը ենթարկվել է թուրքական բանակի դաժան հարձակմանը Թուրքիայի հարավային և Սիրիայի հյուսիային զգալի հատվածներում ավերիչ երկրաշարժից ժամեր անց. հայտնում է քրդական Hawar գործակալությունը:
Աֆրինի ազատագրման ուժերը գրավոր հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ երկուշաբթի կեսգիշերից հետո թուրք օկուպանտները հարձակվել են Շահբա կանտոնի Թալ Ռիֆաթ շրջանի վրա` հերքելով թուրքական կողմի նմանատիպ մեղադրանքները:
Թուրքերը նշում էին, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումները (YPG) ծանր զինատեսակներով հարձակվել են Ազազ քաղաքի թուրքական հենակետերից մեկի վրա, որը կոչվում է Օնգոպնար բազա». «Մենք էլ մեր հերթին հայտնում ենք, որ Թալ Ռըֆաաթ շրջանում YPG չկա», - նշել է նա: