Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Եթե Ռուբեն Ռուբինյանը լիներ Հայաստանի каламбур-ի հավաքականի հարձակվողը՝ ես հանգիստ կլինեի, որ ոսկի մեդալը մերն է լինելու: Բայց քանի որ նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր երկրի հատուկ ներկայացուցիչն է՝ ես խիստ անհանգիստ եմ այն փաստով, որ նա չի կարողանում ընկալել Նախագահ Սարգսյանի այսօրվա տված մեկնաբանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է, ինչպես նա արեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված և դրանում չներառված հայկական տարածքների հետ, իսկ այ փաթեթային տարբերակը ենթադրում է, որ պայմանավորվածությունները իրականացվելու են հաջորդաբար, տարբեր ժամանակային ֆազաներում, ՓՈՒԼերում, սակայն դրանց մասին պայմանավորվածությունները ընդունվելու են ՓԱԹԵԹով»,- գրել է Մամիջանյանը: