|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանական կողմը հերքել է բրիտանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ այն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու նպատակով: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայում Իրանի դեսպանությունը:
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում կատարվող դեպքերի միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի մասին հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է»,- ասվում է Իրանի դեսպանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ: Դիվանագիտական ներկայացուցչությունից ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն անվանել են «ոչ ճիշտ և անհիմն»:
Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե Իրաքն ու Իրանը զենք, այդ թվում և զենիթահրթիռային համակարգեր են մատակարարել Ռուսաստանին, որպեսզի դրանք օգտագործվեն Ուկրաինայում: Լուրերը հերքել էր նաև պաշտոնական Բաղդադը: