Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Մարտի 22-ին ԱԺ-ում պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի ներկայացրած՝ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթն էր քննարկվում, որով քրեական պատիժ է նախատեսվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հարցականի տակ կդնեն ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այն ազգային, պետական անվտանգության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն է, բայց իշխանությունը, ի դեմս ՔՊ խմբակցության, դեմ է այս օրենքին:
Այսօր էլ Ազգային ժողովը քվեարկությամբ չընդունեց նշված օրինագծերի փաթեթը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
Բնականաբար, ՔՊ-ն ներկայացնողներն ԱԺ-ում չտվեցին և չէին էլ կարող որևէ հոդաբաշխ կամ տրամաբանական բացատրություն, հիմնավորում կամ պատճառ ներկայացնել, որով իրենք դեմ հանդես եկան նշված կարևոր և ոչ քաղաքական բնույթի նախագծին:
Հետևաբար, ՔՊ-ի նման վարքագիծը ողջամիտ կասկածներ է առաջացնում ցանկացած բանական մարդու մոտ, որ իշխանությունը խաբեությամբ զավթած խունտան, որն ուղղակի և անուղղակի կերպով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության նորանոր տարածքներ զիջել թշնամուն, միաժամանակ՝ կատարել քայլեր, որոնք սպառնալիք են ՀՀ ինքնիշխանության համար:
Ելնելով վերոնշյալից՝ ՔՊ-ի ներկայացուցիչներն այդ քայլով որոշել են դեռ այս գլխից ապահովագրել իրենց, որպեսզի վաղը, երբ հանդես գան ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նորանոր գործողություններով, չենթարկվեն քրեական պատասխանատվության:
Վ. Սարգսյան