|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ուկրաինային խորհուրդ է տվել ոչնչացնել երկրի առողջապահական լաբորատորիաներում պահվող հատկապես վտանգավոր պաթոգենները. հայտնում է РБК-Украина-ն։
Այս քայլը պետք է ձեռնարկվի՝ կանխելու հնարավոր արտահոսքերը, որոնք կարող են հանգեցնել բնակչության շրջանում հիվանդությունների տարածմանը. նշել է ԱՀԿ-ն։
Կենսաանվտանգության փորձագետները զգուշացնում են, որ ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և քաղաքների գնդակոծումը մեծացրել է պաթոգենների արտահոսքի վտանգը, եթե այդ օբյեկտներից որևէ մեկը վնասվի:
ԱՀԿ-ն կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել ուկրաինական լաբորատորիաներում պահվող պաթոգենների կամ թույների տեսակների մասին։