|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում, քան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում՝ խորհուրդ տալով Կիևին դեռ համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ. գրում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները։
Ըստ նրանց՝ Լոնդոնը մտահոգված է Վաշինգտոնի, Փարիզի և Բեռլինի պատրաստակամությամբ՝ մղել Ուկրաինային՝ Կրեմլին զգալի զիջումների անել: Միացյալ Թագավորության իշխանությունները չեն կիսում իրենց դաշնակիցների ցանկությունը՝ հասնել ռուս-ուկրաինական համաձայնագրերի կարճաժամկետ կնքմանը, քանի որ կարծում են, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի միայն այն դեպքում, երբ Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ուժեղացման օգտին, քանի դեռ «ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան, ներառյալ՝ Ղրիմը»։