|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կունենա Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Եվրաատլանտյան տարածաշրջանում իրադրությանը՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունների համատեքստում, ինչպես նաև կքննարկվի իրադրությունն Ուկրաինայի շուրջ, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: