|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Սիրիայում։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրադրության շուրջ»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ կշոշափվեն նաև ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում և այլ միջազգային հարթակներում գործողությունների համակարգման և ամրապնդման գործնական ուղղությունները: