|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երևան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Որոշման հիմք են ծառայել Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքները, որոնք փաստել են տվյալ արտադրամասի ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները:
Մասնավորապես՝ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների և պատրաստի սննդամթերքի հանդիպակաց հոսքը, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը պահվել են սննդամթերքի հետ նույն պահման տարածքում, կենցաղային սենքն ապահովված չի եղել հանդերձարանով, ձեռնարկված չեն եղել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, փաթեթավորման գործընթացը չի կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: