|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) և «Միքս Վե Գրուպ» (Երևան) ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության:
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումների վերացման համար:
ՍԱՊԾ մամուլի ծառայություն