|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման և ախտահանման միջոցները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Անտառի բարիք» ՍՊԸ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

