|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մտահոգություն է հայտնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ակտիվացնելու՝ Իսպանիայի մտադրության կապակցությամբ։ Միաժամանակ, Իսպանիան Հունաստանին հավաստիացրել է, որ հարձակողական զենք չի մատակարարի Թուրքիային։
«Այսօրվա Թուրքիան Միջերկրական ծովում ապակայունացնող գործոն է, և դրա արտահայտումը casus belli-ի մասին հայտարարությունն է, Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը։ Աննախադեպ բան. դա մոլորակի միակ երկիրն է, որը պատերազմի սպառնալիք է ներկայացրել մեկ այլ երկրի՝ այն պարագայում, որ այդ մյուս երկիրն օգտվում է իր օրինական իրավունքից»,- ասել է Դենդիասը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիան և Իսպանիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել, ինչն առաջացրել էր Հունաստանի զայրույթը։ Դրանից անմիջապես հետո իսպանացի ԱԳՆ ղեկավարը շտապեց Աթենք` պարզաբանումներ տալու ԵՄ և ՆԱՏՕ անդամ դաշնակցին: