|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։