|
Փոխարժեքներ
11 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Այսօր կառավարության նիստում տեղի ունեցածը և վարչապետի հաստիքին նստածի նախադասություններն ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին, որովհետև այն տեքստը որ բերել էր՝ ասելով՝ «այն ինչ կատարվում է այսօր ՀՀ տարածքում չէ, այն, ինչ իրականացնում են ՀՀ սուվերեն տարածքում չի գտնվում», սա խոսում է պետական դավաճանության մասին․ ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին, դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում։
«Այն սուտ իրականությունը, որ մեզ մատուցվում է, թե իբր սահմանային միջադեպեր են և այլն, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Տեղի է ունենում ընդամենը մեկ գործընթաց՝ Հայաստանի հանձնումը մաս-մաս՝ այն հերթականությամբ, որը պայմանավորվել են թուրքերը էստեղ իշխանությունը բռնազավթած թուրքի ստրուկների հետ։ Հիմա բացառապես ՀՀ տարածքների միակողմանի հանձնում է տեղի ունենում»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։