|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին:
Օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել շրջիկ առեւտրի հետ կապված իրավահարաբերությունները: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշումը եւ նշանով կահավորումն առաջարկվում է իրականացնել Կառավարության կողմից սահմանված կարգով: Միաժամանակ հստակեցվում են շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու կարգավորումները: