|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է որոշման փոփոխություն, որը պայմանավորված է անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների իրականացման անհրաժեշտությամբ:
Այդ իրավական ակտով սահմանվում են լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները, որը կարևորագույն քայլ կհանդիսանա սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց առկա խնդիրները:
Նախագիծը նպատակ ունի ազգային հսկողության և տվյալ ոլորտի շահառուների շրջանում կանոնակարգելու Հայաստանի Հանրապետությունում անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների իրականացումը: Պետական քաղաքականության շրջանակներում անասնաբուժության վերահսկողության բնագավառում ընդունվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անասնաբուժության բնագավառում ստուգումների բարելավում, պարզեցում, թափանցիկություն, ռեսուրսների խնայում, ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բազայի ստեղծում, որի արդյունքում արդյունավետ և հետևողական վերահսկողություն կիրականացվի, ինչպես նաև չի խոչընդոտի տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը: