|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների եւ մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար. Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ-ից:
Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաեւ բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը եւ դրա հետեւանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել տնային պայմաններում անասունների մորթն արգելելու եւ բացառապես սպանդանոցում թույլատրելու հարցի ու այդ կապակցությամբ քաղաքացիների բողոքների առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Պարզաբանումներ են պահանջվել նաեւ այս ոլորտում նախատեսված պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։