|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում տրանսպորտի, ծովային հարցերի և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլըդըրըմը հավատում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն:
AA-ի հետ զրույցում նա ասել է, որ ՌԴ-ի հետ ճգնաժամի երկարաձգումը ճիշտ քայլ չէ: «Սա Թուրքիայի համար էլ սիրուն չէ, սակայն ավելի շատ ՌԴ-ի համար է բացասական: Հավատում եմ, որ կարճ ապագայում ռուս-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»,- ասել է նախարարը:
Յըլդըրըմըն ընդունել է նաև, որ ռուս-թուրքական ճգնաժամի պատճառով մի շարք դժվարություններ են առաջացել, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում, սակայն, միաժամանակ, հայտարարել է. «Ոչ միայն ՌԴ-ն, այլ ամբողջ աշխարհը պետք է լավ իմանա և հաշվի առնի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սահմանները պաշտպանելու իրավունքը: Ոչ ոք չի կարող այս հարցում մեզանից զոհաբերություն ակնկալել: Ինչպես մենք ուրիշների հողերի, սահմանների վրա աչք չունենք, այնպես էլ ակնկալում ենք, որ մեր հարևանները մեր ինքնիշխանության իրավունքի նկատմամբ հարգանք կցուցաբերեն»: