|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքական պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին 1,5 մլն լիրա (մոտ 167 հազար դոլար) փոխհատուցում վճարելու վերաբերյալ. հայտնում է Evrensel թերթը:
Ըստ տեղեկությունների՝ Պետական խորհուրդը մերժել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության բողոքարկումը և հաստատել Դինքի ընտանիքին փոխհատուցում տալու պահանջը. Դինքի ընտանիքը հայտարարել էր, որ ներքին գործերի նախարարությունը սխալներ է թույլ տվել և պատասխանատու է լրագրողի սպանության հետաքննության համար:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց, թուրք երիտասարդ ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: