|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոր զարգացում է գրանցվել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում:
Ըստ Haberler-ի՝ որպես կասկածյալ` հարցաքննվել է ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը:
Նույն գործով ավելի վաղ հարցաքննվել էր հետախուզության մեկ այլ նախկին պաշտոնյա՝ Սաբրի Ուզունը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներով: