|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստամբուլի դատախազությունը նոր որոշում է կայացրել «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով:
Ըստ Demokarthaber-ի` դատախազությունը որոշել է ազատ արձակել այդ ժամանակաշրջանում Սամսունի ոստիկանությունում աշխատող Յաքուփ Քուրթարանին և Տրապիզոնի ոստիկանության բարձր պաշտոնյաներից համարվող Օզքան Մումջուին: Որոշումը կայացվել է նրանց մասին բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Պաշտոնյաների նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել: