|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Շարունակվում է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ` Տրապիզոնի ոստիկանության նախկին հրամանատար Ալի Օզի դատավարությունը:
Ըստ «Ակօս»-ի՝ Օզը մեղադրվել է Դինքի սպանության կազմակերպման մասին նախօրոք տեղյակ լինելու և սպանությունը չկանխելու, ինչպես նաև պարտականությունները լիարժեք չկատարելու մեջ:
Տրապիզոնի ծանր հանցագործություններ քննող դատարանում ընթացող նիստին կասկածյալ Օզը ներկա չի եղել: Դատական նիստին չեն մասնակցել նաև Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրճըօղլուն և Ալի Օզի իրավաբան՝ Ալի Սուրմենը:
Դատավարությունը մեկ անգամ ևս հետաձգվել է մինչև վճռաբեկ ատյանի որոշման կայացումը:Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 11-ին: