|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային ժողովի) որոշմամբ՝ Մտածմինդայի մետրոպոլիտենի Կոտե Մեսխի նրբանցքը կկրի ականավոր հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Վավերագրող Գիա Ալավիձեն համապատասխան նախաձեռնությամբ դիմել է քաղաքային իշխանություններին:
«Սա հենց այն նրբանցքն է, որտեղ գտնվում էին նրա տունն ու բակը: Մեծ մաեստրոն այս ճանապարհով բարձրանում էր իր տուն: Նույն փողոցով նրան այցելել են աշխարհահռչակ անձինք, արվեստի վրացի և արտասահմանցի ներկայացուցիչներ»,- ասվում է նրա ուղերձում:
Ըստ վավերագրողի՝ այս քայլով հնարավոր կլինի գոնե մի փոքր ուղղել 1990-ականներին կատարված տխուր սխալը, երբ Փարաջանովի բնակարանը կորավ՝ «մի վայր, որը կարող էր դառնալ աշխարհահռչակ թանգարան»:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում 1924 թվականի հունվարի 9-ին: Որպես կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ՝ նա դարձել է բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, եղել է Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական արտիստ: Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերով: