|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով: Արարողությունը կկայանա վաղը: Այս մասին գրում է 1lurer-ը։
Նշենք, որ դեռևս նախորդ տարի ապրիլին՝ Ղազախստանի նախագահի Երևան այցի ժամանակ, քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայում Մաշտոցի անվան պուրակ և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը:
Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: