|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կանվանակոչվի իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անունով։
2018թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Երրորդ գլոբալ ֆորումը, որի շրջանակում մեծարվելու է նաև Կոնվենցիայի նախաձեռնող և «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի հիշատակը, ով մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնման և միջազգային ճանաչման հարցում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Ռաֆայել Լեմկինի հիշատակը հավերժացնելու նպատակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին կամ Վարդանանց փողոցի փակուղին անվանակոչել նրա անունով: