|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ֆիլմերը, նաեւ նրա մասին պատմող վավերագրական կինոնկարներ: Միջոցառմանը զուգահեռ ներկայացվել են նաեւ հայ լուսանկարիչ, Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները:
Կինոփառատոնը լուսաբանվել է բրազիլական մամուլով եւ հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրությունը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի` հոկտեմբեր ամսվա ամենակարեւոր միջոցառումը:
Ցուցահանդեսին մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային եւ քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: