|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել , հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Տարերային աղետի օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա: Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին թվիթերյան էջում նշել է, որ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել, գրում է Anadolu-ն: