|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ երկրների. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովում. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք երբեք մեր կամքը չենք թելադրում այլ երկրների: Մենք պատրաստ ենք հավասար հիմունքներով կիրառել քաղաքական և դիվանագիտական մեթոդներ՝ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծման համար, ընդլայնել ստեղծագործական համագործակցությունը բոլոր երկրների հետ»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Հունիսի 22-24-ը Մոսկվայում տեղի է ունենում միջազգային անվտանգության հարցերով համաժողով: Դա ամենամյա ֆորում է, որտեղ պաշտպանության ոլորտի պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները և ոչ կառավարական փորձագետները պատասխաններ են փնտրում անվտանգության հիմնական գլոբալ հարցերի վերաբերյալ: