|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում 8-րդ շաբաթն անընդմեջ նվազում է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։
«Ամբողջ աշխարհում արդեն ութ շաբաթ անընդմեջ COVID-19-ի գրանցված դեպքերի թիվը կրճատվում է, իսկ մահերի թիվը նվազում է 7-րդ շաբաթն անընդմեջ։ Սա լավ նորություն է, բայց նոր վարակների և մահերի թիվն ամբողջ աշխարհում բարձր է մնում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Ըստ նրա անցյալ շաբաթ գրանցվել է COVID-19-ի ավելի քան 2,5 միլիոն դեպք, 64 հազարը՝ մահվան ելքով։
«Յուրաքանչյուր րոպեն մեկ 250 վարակման դեպք և 6 մահ»,- հավելել է կազմակերպության գլխավոր տնօրենը: