|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Եթե Մեղրիից եւ Ագարակից միասին վերցրած 100 քաղաքացուց ավել մասնակցած լինի Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքներին, ես անունս կփոխեմ, կդնեմ Նիկոլ»: Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն, ով նաեւ ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքի ընտրացուցակում:
Անդրադառնալով համայնքապետերին ասֆալտին պառկեցնելու մասին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Մխիթար Զաքարյանն արձագանքեց. «Ինքը անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ինձ պիտի պառկացնի՞, ոնց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:
Համայնքի ղեկավարին Փաշինյանի սպառնալիքները չեն վախեցրել. «Երկիր ենք կորցնում, դրանից չվախենանք, էս հոգեկանից վախենա՞նք: Ամբողջ աշխարհով խայտառակ է արել, հինգ օր մնաց, կգնա, նորից կսկսենք մեր երկիրը զարգացնել»:
Աղբյուրը՝ Hraparak.am