|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Աերոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ այդ մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Հունվարի 12-ին Կրասնոդար–Երևան չվերթը չեղարկվել էր Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։
«Ռոսավիացիայի» տեղեկություններով՝ օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան։ Մասնավորապես հանվել են թռիչքների անվտանգության համար կիրառված սահմանափակումները։
Սակայն այսօրվա չվերթը ևս չի կայանա։