կարևոր
1246 դիտում, 4 ժամ առաջ - 2026-01-13 11:07
Քաղաքական

Մեկ ուղեգիր ստանալը մեկ ժամ է տևում․ բյուրոկրատիա և խառնաշփոթ՝ ապահովագրական համակարգում

Մեկ ուղեգիր ստանալը մեկ ժամ է տևում․ բյուրոկրատիա և խառնաշփոթ՝ ապահովագրական համակարգում

Լրագրող Վահե Մակարյանը գրում է․ «Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այնպես են ներդրել, որ իսկակական պատուհաս է դարձել բժիշկների համար։ Պոլիկլինիկաներում բժիշկներն իրենց բան ու գործը թողած՝ զբաղված են գրագրությամբ, թուղթ  ու տվյալ լրացնելով։ Բյուրոկրատիան այնքան շատ է, որ մեկ անվճար հետազոտության ուղեգիր ստանալու համար այսօր մեզանից պահանջվեց ավելի քան մեկ ժամ և վազվզոց՝ կաբինետներով։

Սկզբում բուժող բժիշկը մոտ 5 րոպե լրացրեց ուղեգիրը, հետո ուղարկեց կողքի կաբինետ՝ դա տպելու, տպելուց հետո մտանք վարիչի մոտ՝ ստորագրելու, հետո նորից եկանք բժշկի մոտ, որ մի հատ էլ ինքը ստորագրի, հետո գնացինք նորից կողքի սենյակ, որ այդ ստորագրածը մի հատ էլ սքանավորեն, հետո նորից՝ բժշկի մոտ, որ համակարգ մուտք անի կամ ինչ-որ այլ գործողություն, դրանից հետո նոր գնացինք մեկ այլ կաբինետ՝ ուղեգրերը հաստատող բժշկի մոտ, որ նա էլ հաստատի և վերջապես կարողանանք ուղեգրով գնալ մեր նախընտրած ԲԿ՝ հետազոտության։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չանցավ՝ հաստատող բժիշկը մեզանից առաջ մեկ այլ ուղեգրի վրա էր տանջվում, որովհետև այնքան շիլաշփոթ է տիրում համակարգում, որ շատ հարցեր դեռ պարզ չեն, բժիշկները չգիտեն՝ որ դեպքում ինչպես վարվել, ինչ լրացնել, որ վաղը պետությունը իրենց արածի մեջ մի սխալ չգտնի՝ դրանից բխող հետևանքներով։ Բժիշկները դժգոհում էին, որ իրենց բոն ուի գործը թողած՝ ժամերով թուղթ են լրացնում, համակարգում տվյալներ են մոիւտաքգրում, համակարգն էլ նորմալ չի աշխատում ու անընդհատ խնդիրներ է տալիս, զանգում են «Արմեդ»՝ այնտեղից էլ հստակ պատասխաններ չեն տալիս։ 

Ու սա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում էր բյուրոկրատիան ու գրագրությունը կրճատելու, պետական աշխատողների ժամանակը խնայելու մասին։ Հետաքրքիր է՝ Անահիտ Ավանեսյանն այսպե՞ս է պատկերացնում բժիշկների ժամանակը խնայելը, երբ մեկ ուղեգիր ստանալու համար մեկ ժամ է պահանջվում, ու բժիշկն էլ պացիենտին զննելու, բուժում գրելու ժամանակ ուղղակի չի ունենում»։