|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պահեցողության միջոցով մարդու օրգանիզմից դուրս են գալիս գազանական երևույթները, և մարդ մաքրվում է. այսօր լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ տեր Տիրայր աբեղա Հակոբյանը:
Ըստ նրա` մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով այս շրջանում Պահք չեն պահել, բացը լրացնելու հնարավորություն ունեն` Ավագ շաբաթը լավագույն ժամանակահատվածն է:
Տեր Տիրայրը, սակայն, նշեց նաև, որ մարդու` ճշմարիտ քրիստոնյա լինելը չի սահմանվում միայն պահեցողությամբ, քանի որ մարդ կարող է առողջական ինչ-ինչ խնդիրներ ունենա և պահք չպահի, բայց հոգով ու սրտով ճշմարիտ քրիստոնյա լինի:
«Կան մարդիկ, ովքեր պահքը դիտարկում են որպես դիետա, սակայն մարդիկ մոռանում են` մարմնի մաքրումը կարճ է տևում, հոգու մաքրումն է կարևոր: Կան մարդիկ, ովքեր սննդի պահք չեն պահում, բայց ինչ-որ վատ սովորությունից են հրաժարվում պահքի շրջանում, սա էլ պահեցողության ձև է»,- ասաց տեր Տիրայրը: