|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. այս մասին Aysor.am-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Առաջին դատավարությունը նշանակվել է հունվարի 26-ին՝ ժամը 12.30-ին»,-ասաց նա։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունել: