կարևոր
1810 դիտում, 5 ժամ առաջ - 2026-01-12 21:42
Հասարակություն

Ուրախությունս կրկնապատկվեց, երբ Վիրահայոց թեմի քահանաների անունները տեսա Վեհափառին աջակցողների շարքում. թբիլիսահայ գործիչ

Ուրախությունս կրկնապատկվեց, երբ Վիրահայոց թեմի քահանաների անունները տեսա Վեհափառին աջակցողների շարքում. թբիլիսահայ գործիչ

Թբիլիսահայ գործիչ Արթուր Միրզոյանը գրում է.

«Բոլորիս լավ հայտնի է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի կողմից ղեկավարվող տիրադավների շարժման առաջամարտիկներից մեկը Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն (Էդվարդ) արքեպիսկոպոս Միրզախանյանն է: Համայնքային կյանքով ապրող բոլոր վիրահայերը շատ լավ հիշում են, թե ինչ խայտառակ ձևով է նա լքել թեմը, նույնիսկ վախեցել է վերջին պատարագն անցկացնել:

Հաշվի առնելով, որ ես նախկինում տարբեր առիթներով անդրադարձել եմ Միրզախանյանի անձին, այժմ չեմ ուզում դա նորից անել, որովհետև ստիպված եմ լինելու ավելի կոշտ բնութագրել իրեն, իսկ նա դեռ կրում է արքեպիսկոպոսի կոչումը: Այդ իսկ պատճառով կզսպեմ ինձ, անկախ նրանից, որ լրատվամիջոցներում բավական շատ տեղեկություններ կան նրա` Վրաստանում իրականացրած խայտառակ ծառայության մասին:

Մի քանի օր առաջ ականատես եղանք, թե ինչպես մի քանի քահանաներ միացան տիրադավների շարժմանը` պատրանք ստեղծելով, թե իբր շարժումը թափ է հավաքում, ինչին սակայն ի պատասխան` հարյուրավոր արժանավոր քահանաներ իրենց հավատարմությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նաև ականատես եղանք արտերկրում դատարկ եկեղեցում ակցկացվող պատարագի Վեհափառին դավաճանած հոգևորականի կողմից:

Հետևելով, թե ինչպես է ֆեյսբուքի լրահոսը լցված Մայր Աթոռին և Վեհափառին հավատարմություն հայտնելու հայտարարություններով, անբացատրելի ուրախության զգացմունք վերապրեցի, երբ ինձ հարազատ շատ քահանաների գրառումներ հանդիպեցի, և այդ զգացմունքը կրկնապատիկ էր, երբ տեսա Վիրահայոց թեմում ծառայություն իրականացնող քահանաների անունները (ոչ բոլորը, սակայն նրանց մեծամասնությունը):

Համոզված եմ, որ կան էլի արժանապատիվ քահանաներ, ովքեր դեմ են Եկեղեցին պառակտելու գործընթացին, և նրանք դեռ հանդես կգան հայտարարությամբ (այդ թվում` նրանք, ովքեր չեն օգտվում սոցիալական ցանցերից): 👇

https://armenianchurch.ge/.../svyashchennosluzhiteli-2

Որոշումն իհարկե իրենցն է, բայց վստահ եմ, որ ինձ նման բազմաթիվ մարդիկ այս ճակատագրական օրերին անհամբեր սպասում են իրենց դիրքորոշման հանրայնացմանը, ինչից հետո Վիրահայոց թեմի յուրաքանչյուր հավատացյալ կանի իր եզրակացությունը»: